Հասարակություն 

Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել կանանց միջև. հարձակման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը. shamshyan.com 

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչակման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և գույքը դիտավորությամբ վնասելու փաստով։

Ժամը 16:30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան նրբանցքում գործող «Ուրարտու» խանութի դիմաց Mazda մակնիշի ավտոմեքենայով հարձակվել են մի քաղաքացուհու վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խոմբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներով։

Պարզվել է, որ նշված վայրում վիճաբանության ժամանակ Mazda-ի վարորդն ու ուղևորը ձեռքերով և ոտքերով հարվածել են Երևանի բնակիչ Լուսինե Բ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հարվածել ու վնասել են նրան պատկանող KIА մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով խոշոր չափի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ այդ կինը և Mazda-ի մեկ այլ կին ուղևոր պայուսակով հարվածել են Լուսինե Բ-ի մոր մարմնի տարբեր մասերին։

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից