Բարի օր Հասարակություն 

Փաստահավաք խմբի հայտարարությունից հետո միայն «Պլակվենիլ» դեղամիջոցը հանվել է կորոնավիրուսի բուժման համար կիրառվող դեղերի ցանկից

 

Հայաստանում հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղը շարունակվել է կիրառվել ԱՀԿ-ի կողմից այն փորձարկվող դեղերի ցանկից հանվելուց հետո։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը տեղեկացրեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Պատասխանում նշված է, որ Առողջապահության նախարարի 30.06.2020թ. թիվ 2051-Ա հրամանով հաստատվել է«Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր)»:

Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 25-ի No  1090-Ահրամանը:

Նույն հրամանի հավելվածում ներկայացված է COVID-19 պացիենտների վարման կարգը` ըստ հիվանդության կլինիկական ընթացքի և ծանրության աստիճանի, որտեղ   հիդրօքսիքլորոքվին (Plaquenil) դեղը բացակայում է:

Հարկ է նշել, որ մինչ հունիսի 30-ը կորոնավիրուսով հիվանդների բուժումը կատարվել է Առողջապահության նախարարի 25.03.2020թ. «Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բուժման սկզբունքները (ժամանակավոր) հաստատելու մասին» թիվ 1090-Ա հրամանի համաձայն, որի հավելվածում, ի թիվս այլ դեղերի, ընդգրկված է եղել նաև հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil):

Նշենք, որ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հունիսի 30-ին հայտարարություն էր տարածել հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) դեղամիջոցի մասին՝ նշելով, որ վերջինս հանվել է ԱՀԿ փորձարկվող դեղերի ցանկից, սակայն շարունակվում է կիրառվել Հայաստանում, ամենայն հավանականությամբ, հենց այդ հայտարարությունից հետո էլ Առողջապահության նախարարը նոր հրաման է տվել։

Հիշեցնենք, որ (Plaquenil) դեղամիջոցը մայիսին, ապա հետո հունիսի 17-ին հանվեց ԱՀԿ կլինիկական փորձարկումների դեղամիջոցների ցանկից։

  •  
  •  
  •  
  • 6
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    7
    Shares

Նույն շարքից