Կորոնավիրուս Հասարակություն 

Ինդոնեզիայում ներկայացրել են էվկալիպտից պատրաստված վզնոց, որը ոչնչացնում է կորոնավիրուսը

analitik.am

 

Ինդոնեզիայի գյուղատնտեսության նախարարությունը հանրությանը ներկայացրել է էվկալիպտից պատրաստված վզնոց, որը, ենթադրաբար, կարող է ոչնչացնել կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է «Jakarta Post» թերթը:

«Վզնոցը 15 րոպեի ընթացքում սպանում է վիրուսի 42 տոկոսը, իսկ կես ժամում՝ 80 տոկոսը»,-ասել է նախարարության ղեկավար Սիյարուլ Յասին Լիմպոն: Նա շեշտել է, որ զարդը պատրաստված է էվկալիպտի հատուկ տեսակներից, որը կարող է նաև վերքեր բուժել:

Վզնոցը ոչ միայն կարող է պաշտպանել վիրուսից, այլև կանխել զանգվածային միջոցառումների ժամանակ վարակվելու ռիսկը, համոզված է Լիմպոն: Ըստ նրա, գյուտն արդեն փորձարկվել է կորոնավիրուսով վարակված կամավորների վրա։ Գյուղատնտեսության նախարարի խոսքերով, վզնոցը կրելուց հետո կորոնավիրուսով վարակվածներն ավելի լավ են զգում իրենց:

 

 

Նույն շարքից