Տնտեսություն 

Բենզինի գները սկսել են աճել. Որքան կարժենա այն տարեվերջին

analitik.am

Տնտեսագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բենզինի գները սկսել են աճել։

Համաշխարհային շուկայում նավթի գներն այլևս թևակոխել են կայունացման փուլ, ու, ամենայն հավանականությամբ, 2020֊ի արդյունքներով մենք կունենանք մոտ 35 դոլար միջին գին 1 բարելի դիմաց։

Նավթի շուկայի կայունացումն արդեն սկսում է անդրադառնալ նավթամթերքների ու, մասնավորապես , բենզինի գնի վրա, այդ թվում՝ Հայաստանում։ Արդեն այս շաբաթ կարող ենք ակնկալել գնի աճ մոտ 20 դրամով (արդեն այսօր նկատելի են դրա առաջին դրսրորումները)։ Ու եթե աշնանը չսկսվի համաճարակի նոր ալիքը՝ հանգեցնելով նավթի պահանջարկի կտրուկ նվազմանը, ապա բենզինի գինը Հայաստանում կշարունակի աճել՝ տարեվերջին հասնելով մոտ 380֊400 դրամի։

Ի դեպ, գազի սակագների բարձրացումը ևս մեծ հավանականությամբ կազդի սեղմված ու հեղուկ գազի շուկայի կոնյունկտուրայի վրա։ Իսկ սա նշանակում է նոր ռիսկեր երկրի տրանսպորտային համակարգի, առևտրի ու առհասարակ տնտեսության համար։

Հ.Գ. Ասում եք՝ բենզինի գնի անկումը 100 փաստերից մեկն է՞ ։)»։

 

Նույն շարքից