Իրավական Տեսանյութեր 

Ընկերոջ տատի տնից մոտ 1 միլիոն դրամ է գողացել ու բռնվել /Տեսանյութ/

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի Հոկտեմբերի փողոցի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ տատի տնից գողություն է արել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց և բացատրական աշխատանքից հետո կասկածվողը հուլիսի 3-ին ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Պարզվել է` նա հունվար ամսին այցելել է Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցում բնակվող ընկերոջ տատի տուն և ննջասենյակում դրված մետաղյա կաթսայից գողացել 200.000 դրամ:

Տանտերերը ոստիկանություն չէին դիմել, հանցամիտն էլ փողերի տեղն իմանալով՝ ձմռանը պարբերաբար տարեց կնոջը հյուր էր գնացել և նույն կաթսայից, նշվածից բացի, գողացել էր մոտ 1 միլիոն դրամ:

Վերջին անգամ այդ բնակարանում հունիսի 22-ին էր եղել և հյուրասենյակի պահարանից հափշտակել էր 30.000 դրամ:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից