Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե մեր առողջապահական համակարգն այլևս չկարողանա սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումների ռեժիմին վերադառնալը․ Փաշինյան

analitik.am

 

Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսային իրավիճակի մասին:

«Այն պահին, երբ մենք տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այլևս չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումների ռեժիմին վերադառնալը և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել իրավիճակը հաղթահարելու համար՝ իմանալով, որ դա մեծ հարված է լինելու տնտեսությանը:

Իմ հույսն այն է, որ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունն ու անհատական վարքագծի փոփոխությամբ կլուծենք խնդիրը»,-ասաց նա:

 

Նույն շարքից