Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք գիտենք, թե ինչու են թվերն աճում. Նիկոլ Փաշինյան

 

Մենք գիտենք, թե ինչու են թվերն աճում: Մենք լոքդաունի իրավիճակից հրաժավել ենք մի պայմանով, երբ մեր օրական թիվն ավել է եղել 100-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչախետ Նիկոլ Փաշինյանը. «Մեր օրական թիվը հարյուրից ավել է եղել, ինչը նշանակում է, որ լոքդաունի պայմաններում են այդ վարակումները տեղի ունեցել, որովհետև մենք ունենք ինկուբացիոն շրջան՝ 7-14 օր:

Մենք արձագանքել ենք դա մի պայմանում, երբ իմացել ենք, որ ապրիլին երկրում փակվել է 72 հազար աշխատատեղ: Նույն ԱՆ-ն, նախարարը միշտ շեշտել են, որ պետք է զրոյացնենք դեպքերը, հետո գնանք բացման:

Առողջապահական տեսանկյունից նա ճիշտ է ասել, սակայն, եթե մենք այդ ճանապարհով գնայինք, տնտեսական, սոցիալական, առողջապահական հարցերի հավասարակշռման խնդիր կլիներ: Մենք այդ հարցում ունիկալ չենք:

Ես այսօր նայել եմ, որ հենց այսօր Իսրայելում ճիշտ նույն իրավիճակն է, ինչ՝ Հայաստանում»:

Փաշինյանի խոսքերով, Իսրայելում լոքդաունից հրաժարվել են օրական 200 դեպք ունենալու պայմաններում, իսկ այսօր օրական ունենում են 100-ից ավել դեպք. «Մյուս կողմից կան երկրներ, որոնք մտածել են, որ զրոյացնեն դեպքերը հետո վերադառնան լիարժեք տնտեսական կյանքին:

Կան երկրներ, որոնք զրոյին մոտիկ թվեր ունեն, բայց դեռ չեն վերադարձել լիարժեք տնտեսական կյանքին:

Կան երկրներ, օրինակ Իսպանիան, որը հայտարարում էր տուրիստական սեզոնը բացելու մասին, սակայն հիմա հրաժարվել են դրանից:

Մենք պետք է կարողանանք այս ամեն ինչը նայել հավասարակշռվածության մեջ: Մեզ համար խնդիրը եղել է այն, որ կարողանանք մեր բոլոր քաղաքացիներին սպասարկել: Լոքդաունի ընթացքում մենք եռապատկեցինք մեր առողջապահական հնարավորությունները»:

Փաշինյանը նշեց, որ ապրիլի վերջին ակնհայտ եղավ, որ լոքդաունը չեն կարողանում պահել. «Եղանակը փոխվում է, մարդիկ սկսում են սովորել կորոնավիրուս երևույթին, հարևանների փոխադարձ այցելություններ են լինում և այլն:

Վերջին 1,5 ամսվա մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը հիմնականում բաժանվում է բակերում, շենքերում: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքներն ամփոփելու համար դեռ վաղ է:

Իմ արձանագրումը հետևյալն է, եթե ելնենք իրողությունից, որ մինչև այս տարվա վերջ պատվաստանյութը հասանելի չի լինելու, մեծ է հավանականությունը, որ բոլոր երկրները շատ մոտ արդյունքներ կունենան հիվանդացության ու  մահացության առումով»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից