Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անցյալ շաբաթ ձկնորսությամբ է զբաղվել Գուդերմեսի Կարապի լճում: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հանրապետության ղեկավարի «Вконтакте» սոցիալական էջում:
«Համբերությունն ու ձկնորսական հմտություններն օգնում են մեզ պարգևատրվել: Մենք բռնել ենք մի քանի բավականին մեծ ձուկ, բայց անմիջապես բաց ենք թողել»,-գրել է Կադիրովը:
Կադիրովը ձկնորսությունն անվանել է ակտիվ հանգստի ձև: Ըստ նրա, Չեչնիայում ձկնորսներն իրենց տրամադրության տակ ունեն «գեղատեսիլ լճեր և մաքուր գետեր», որոնցում ապրում են շատ ձկներ: