Առողջապահություն Կորոնավիրուս 

Արտաշատի ԲԿ-ն սպասարկել է կորոնավիրուսով 1000 հիվանդի, որոնցից 971-ն առողջացել է

analitik.am

Արտաշատի բժշկական կենտրոնը, որը վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն կենտրոն, մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 պացիենտի: Առողջացած դուրս է գրվել 971 հիվանդ, արձանագրվել է մահվան 29 դեպք՝ հայտնել է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

«Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 պացիենտի:

Հիվանդները եղել են ինչպես միջին, այնպես էլ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Արձանագրվել է մահվան 29 դեպք /0,3%/ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Այսպիսով, այս ընթացքում կենտրոնից առողջացած դուրս է գրվել 971 հիվանդ:

Ունեցել ենք 80 տարեկանից բարձր 29 հիվանդ, որից 21-ն առողջացել և դուրս է գրվել:
Կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած ամենածեր պացիենտը 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանն էր, որը օրեր առաջ առողջացած դուրս գրվեց կենտրոնից:

Կենտրոնում այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 115 պացիենտ»,- նշված է գրառման մեջ:

 

Նույն շարքից