Բարի օր Քաղաքականություն 

Հուլիսի 13-ին ակցիա եմ իրականացնելու․ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյան

analitik.am

Ըստ էության, արտակարգ դրությունը վերածվել է օտարերկրյա գործակալների ձեռքին խամաճիկ դարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման միջոցի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Մալյանը նշեց, որ հուլիսի 13-ին կառավարության հերթական նիստում պլանավորված է երկարեցնել արտակարգ դրությունը, մինչդեռ, ըստ էության, բացի հավաքների ազատությունից և եկեղեցական ծեսերից, թույլատրված է մնացած բոլոր ոլորտների գործունեությունը։ Մալյանը նշեց, որ նույն օրը՝ հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին,  միայնակ ակցիա է իրականացնելու և կարող են միանալ բոլոր այն մարդիկ, ովքեր կիսում են ակցիայի գաղափարները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նույն շարքից