Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Ելիսեյան պալատը հրապարակել է կառավարության նոր կազմը․ տեսանյութ

analitik.am

Ընդհանուր առմամբ, վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորած կառավարությունն ունի 16 նախարար և 14 փոխնախարար։ Նախագահ Մակրոնի խոստման համաձայն, կառավարությունում պահպանվել է գենդերային հավասարությունը:

Ժան Իվ Լե Դրիանը վերանշանակվել է Ֆրանսիայի նոր կառավարությունում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Այս մասին երկուշաբթի հայտարարեց Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը:

Կառավարության կազմում Զինված ուժերի նախարարի պաշտոնը պահպանել է Ֆլորենս Պարլին, որը ղեկավարում էր ռազմական գերատեսչությունը վերջին երեք տարիներին:

Նախկինում պետական գործողությունների և պետֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող  Ժերալդ Դարմանենը նշանակվել է ՆԳՆ գերատեսչության ղեկավար:

Նույն շարքից