Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Կոտայքի մարզում. 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար ГАЗель-ին

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի բնակիչ, 80-ամյա Ղազար Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ, 59-ամյա Ալբերտ Մ.-ին պատկանող բետնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ղազար Շ.-ին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից