Կորոնավիրուս Քաղաքականություն 

Փորձ է արվել գաղտնազերծել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի աձնական հեռախոսային զանգերը

analitik.am

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրում է․

«Հետաքրքիր է` ինչով է մտածում իշխանության տեղեկատվական ճակատը,երբ ամեն օր անդադար կազմակերպում է տարատեսակ տեղեկատվական գրոհներ ընդդիմախոսների և, իհարկե, հիմնականում մեր հանդեպ։ Այսօր կրկին փորձ արվեց մեզ հարվածել նենգ և ստոր ձևաչափով, գաղտնազերծել են մեր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի աձնական հեռախոսային զանգերը։ Պարզ է, որ երկուսի դեպքում զանգերը միտումնավոր սադրիչ բնույթ են կրում և ձայնագրությունների «սլիվը» ցույց տվեց ,որ կոնտեքստից կտրված մտքերը ներկայացվում են մարդկանց ( իմիջիայլոց` տիկին Զոհրաբյանը դիմել է իրավապահ մարմիներին գաղտնալսման հարցով)։ Այս սլիվներն այնքան ստոր են, որ նույնիսկ մեկնաբանելու տեղ չկա: Տղանե՛ր և աղջիկնե՛ր, ախր ձեզ ո՞նց բացատրենք ,որ այսպիսի էժանագին քայլերով դուք ավելի եք մարդկանց հիասթափեցնում։ Ընդդիմախոսների և մասնավորապես մեր դեմ պայքարելու փոխարեն ներդրե՛ք ձեր եռանդը կորոնավիրուսի դեմ պայքարի մեջ, մարդկանց այս իրավիճակից փրկելու մեջ, դուք չեք հասկանում, որ ուղղակի տանուլ եք տալիս ամեն ինչ և բոլոր բնագավառներում։
Հ․Գ․
Այստեղ են ասել...Բայց ի՞նչ պինդ ճակատ ունի իշխանության տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու «ճակատը»»։

Նույն շարքից