Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանը և երեք դատավորները դիմել են ՄԻԵԴ․ aravot.am

Սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաև թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գրում է aravot.am-ը։

Նրանք, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, պնդում են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել ու պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել:

ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով եւ իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում:

«Հայաստանի կառավարությունը միջանկյալ միջոցի կիրառումը անընդունելի է համարում և ներկայացնելու է դատավորների փաստարկների դեմ իր առարկումները»,- ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից