Հասարակություն 

Չենք կարող վերադառնալ միջնադար. Ռուսական եկեղեցին՝ Սուրբ Սոֆիայի մասին

 

Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը։ Եկեղեցու արտաքին հարաբերությունների պատասխանատու, եպիսկոպոս Հիլարիոնը հեռուստաեթերով հետևյալ մեկնաբանությունն է արել․

«Մենք չենք հասկանում, թե ինչու պետք է հենց հիմա բացել Սուրբ Սոֆիան որպես աղոթատեղի։ Բայց կարող ենք կռահել, որ դա կապված է Թուրքիայի ներքին քաղաքականության հետ, ինչպես նաև նախագահ Էրդողանի ցանկության հետ՝ աջակցելու Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու կողմանկիցներին։

Բայց ներկա պայմաններում նման քայլը կրոնի ազատության անընդունելու խախտում կլինի։ Մենք չենք կարող վերադառնալ միջնադար։ Հիմա ապրում ենք բազմաբևեռ և բազմակրոն աշխարհում։ Պետք է հարգանքով վերաբերվենք հավատացյալ մարդկանց զգացմունքներին», - նշել է ռուս եպիսկոպոսը։

Նա հավելել է, որ Սուրբ Սոֆիայի մոտակայքում է գտնվում Սուլթանահմեթ մզկիթը, բայցի այդ էլ Թուրքիայում ընդհանրապես մզկիթների պակաս չի զգացվում, որ անհրաժեշտություն լիներ պակասը լրացնել Սուրբ Սոֆիայի միջոցով։

Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսը նույնպես դատապարտել է Թուրքիայի իշխանությունների այս նախաձեռնությունը․ «Նրանք ցանկացած հնարավորության դեպքում որևէ խաղ են մոգոնում։ Սա էլ այդպիսի խաղ է։ Բայց չեմ կարծում, թե համարձակություն կունենան նման քայլ կատարելու»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանին (Danıştay) հայց էր ներկայացվել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը չեղարկելու և տաճարը մզկիթի վերածելու պահանջով։

Հուլիսի 2-ին կայացած նիստում դատարանը սահմանել էր, որ «Սուրբ Սոֆիայի» վերաբացումը օրինական է և ենթակա է Թուրքիայի նախագահականի որոշմանը։

Գործի վերաբերյալ դատարանի վերջնական որոշում կհրապարակվի նիստից երկու շաբբաթ անց։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից