Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը կհեռանա՝ տեղը զիջելով Արայիկ Հարությունյանին. Հայտնի է նաև Հարությունյանին փոխարինողի անունը. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Խոսակցությունները, թե Արայիկ Հարությունյանին Փաշինյանը ցանկանում է փոխվարչապետ նշանակել, կարծես կամաց-կամաց «միս ու արյուն» են առնում և իրականություն դառնում։ Մեր տեղեկություններով, մինչև սեպտեմբեր այդ փոփոխությունը կառավարությունում կլինի։ Տիգրան Ավինյանը կհեռանա՝ տեղը զիջելով Հարությունյանին։

Ավելին` Արայիկ Հարությունյանի տեղի համար էլ արդեն կա նախընտրած թեկնածու։ Ըստ կառավարության աղբյուրի` այդ պաշտոնին Նիկոլ Փաշինյանը նշանակելու է ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որը մի քանի ամիս առաջ էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից «սլացիկ» անցում կատարել ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից