Հասարակություն 

TikTok-ը կարգելափակվի Հոնկոնգում

 

TikTok հավելվածի պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ առաջիկա օրերին ծառայությունը կդադարի աշխատել Հոնկոնգում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ընկերությունում նշել են, որ արգելափակման մասին որոշումը կայացվել է Չինաստանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության մասին օրենքի քննարկման կապակցությամբ: Նրանք նաև շեշտել են, որ միշտ սկզբունքորեն մերժել են հավելվածում գրաքննության հնարավորությունը կամ Չինաստանի օգտատերերի անձնական տվյալների տրամադրումը:

WhatsApp մեսենջերի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ պետք է կասեցնեն իշխանությունների կողմից օգտատերերի անձնական տվյալների տրամադրման հարցի քննարկումը մինչև նոր օրենքի մանրամասն ուսումնասիրությունը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից