Կորոնավիրուս Հասարակություն 

Գիտնականները նախազգուշացրել են գալիք տասնամյակում նոր կորոնավիրուսի առաջացման մասին

 

Սինգապուրի գիտնականները նախազգուշացրել են հաջորդ տասնամյակում նոր կորոնավիրուսի առաջացման մասին, որը կրկին կենդանուց կփոխանցվի մարդուն: Այս մասին հայտարարել է Սինգապուրի ազգային համալսարանի նոր վարակիչ հիվանդությունների ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Վան Լինֆան, փոխանցում է «Straits Times» թերթը:

Միևնույն ժամանակ, գիտնականը խոստովանել է, որ հայտնի չէ, թե երբ է դա տեղի ունենալու և որքանով լուրջ կլինեն բռնկումները: Նա նաև նշել է, թե գիտնականները լրջորեն անհանգստացած են, որ կորոնավիրուսը կարող է մարդկանցից փոխանցվել կենդանիներին, իսկ որոշ ժամանակ անց՝ հակառակը:

Բացի այդ, Սինգապուրի ազգային համալսարանի հանրային առողջության դպրոցի փոխտնօրեն Ալեքս Կուկը նշել է, որ այժմ կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թիվը կարող է տասն անգամ ավելին լինել, քան պաշտոնական թվերը: Ըստ նրա, վարակակիրների իրական թիվը պարզելու միակ տարբերակը հակամարմինների ստուգումն է:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից