Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհը բախվելու է կտրուկ, բայց կարճ անկման

 

Դիմակ կրելը կարող է օգուտ տալ համաշխարհային տնտեսությանը: Այն թույլ է տալիս դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը, առանց դադարեցնելու ձեռնարկությունների աշխատանքը: Այս մասին հայտարարել են «Goldman Sachs» ներդրումային բանկի վերլուծաբանները, փոխանցում է Լենտան։

Նրանց խոսքերով, ԱՄՆ-ում քաղաքացիների համար դիմակ կրելու պահանջը կարող է նվազեցնել COVID-19 նոր դեպքերի ամենօրյա աճի տեմպը՝ 1,6-ից մինչև 0,6 տոկոս: Վարակման նոր դեպքերը կանխելու համար կարելի է փակել գործարաններն ու արտադրամասերը, սակայն դրանից հետո ՀՆԱ-ն կնվազի 5 տոկոսով:

Ավելի վաղ «Morgan Stanley»-ի տնտեսագետներն անվանել են համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետը՝ կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո: Ըստ նրանց, աշխարհը բախվելու է կտրուկ, բայց կարճ անկման, որի ընթացքում 2020 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընկնելու է 8,6 տոկոսով: Արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում տնտեսությունը 3 տոկոս աճ ցույց կտա։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից