Կորոնավիրուս Հասարակություն 

Հաջողություն կամ փլուզում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է համաճարակից հետո հնարավոր երկու սցենարի մասին

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսել է կորոնավիրուսային համաճարակից հետո աշխարհում հնարավոր երկու սցենարի մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

Նա հայտարարել է, որ համաճարակն ուժեղացնում է հարաբերություններում անհավասարությունն ինչպես երկրների ներսում, այնպես էլ պետությունների միջև: Իր կանխատեսմամբ գոյություն ունի լավատեսական և հոռետեսական սցենար:

Այսպիսով, առաջինը հնարավոր կլինի, եթե երկրները կարողանան հաղթահարել ստեղծված իրավիճակը, ստեղծել հաջող վերականգնման ծրագիր և բավարար օգնություն ցուցաբերեն զարգացող երկրներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, նման սցենարի իրականացումը հնարավոր է առաջիկա 9 ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ արդյունավետ և մատչելի պատվաստանյութի ներդրմամբ:

Հոռետեսական սցենարի դդեպքում, ըստ Գուտերեշի, պետությունները չեն համախմբվի համաճարակի ֆոնին, կսկսվեն նոր բռնկումներ, պատվաստանյութի վրա աշխատանքը կձգձգվի կամ միայն «հարուստ» երկրները կկարողանան ձեռք բերել այն․ «Եթե այս սցենարն իրականանա, մենք կտեսնենք, թե ինչպես է աճում տարանջատումը, պոպուլիզմը և այլատյացությունը»,-նշել է Գլխավոր քարտուղարը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից