Իրավական 

Մորալեսը մեղադրվում է ահաբեկչության մեջ

 

Բոլիվիայի դատախազությունը երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին մեղադրանք է առաջադրել ահաբեկչության և դրա ֆինանսավորման մեջ: Այս մասին հայտնում է La Nacion-ը:

Դատախազությունը կարծում է, որ Մորալեսը համակարգել է քաղաքների պարենային շրջափակումը 2019 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բախումների ժամանակ: Որպես ապացույց, դատախազությունը վկայակոչել է աուդիո ձայնագրությունը, որում նախկին նախագահը, իբր, խորհուրդ է տալիս իր կողմնակիցներին, թե ինչպես կարելի է շրջափակել Լա-Պասը։ Մորալեսը հերքում է ձայնագրության իսկությունը:

Ավելի վաղ Բոլիվիայի գործող նախագահ Ժանին Անեսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունի նախկին նախագահ Էվո Մորալեսին քրեական դատավարությունից պաշտպանող օրենք: Անեսը նշել է, որ իշխանությունները չեն կարող պաշտպանել նրանց, ովքեր «հետապնդել և խաբել են քաղաքացիներին», ինչպես նաև ծաղրել նրանց:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից