Կորոնավիրուս Հասարակություն 

Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսո՞վ․ Նա թեստ է հանձնել

 

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կորոնավիրուսի ախտանիշեր է հայտնաբերել իր մոտ: Այս մասին նա հայտնել է CNN Brasil-ին տված հարցազրույցում:

Բոլսոնարուի խոսքերով, իր ջերմությունը բարձրացել է 38 աստիճան, իսկ արյան մեջ թթվածնի մակարդակը՝ 96 տոկոս: Կորոնավիրուսի թեստի պատասխանը դեռ պատրաստ չէ: Այնուամենայնիվ, նախագահն արդեն դադարեցրել է բոլոր հանդիպումները մինչև շաբաթվա վերջ:

Ավելի վաղ, պրոֆեսոր Էլդեր Նակայան բացատրել է Բրազիլիայում կորոնավիրուսի նոր դեպքերի արագ աճի պատճառները: Գործոններից մեկը, որը նա անվանել է դա Բոլսոնարուի քաղաքականությունն է, ով չի հավատում COVID-19-ի գոյությանը և ակտիվորեն քննադատում է տարբեր արտադրամասերի և ծառայությունների աշխատանքների սահմանափակումը։

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից