Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանցի բժիշկները մեկնել են Ղազախստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

 

Մի խումբ ռուսաստանցի բժիշկներ ժամանել են Նուր-Սուլթան՝ օգնելու Ղազախստանի իրենց գործընկերներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում են Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ միջոցառումների շրջանակներում և Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի ու ՌԴ արչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության համաձայն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ չվերթով այս տարվա հուլիսի 6-ին Նուր-Սուլթան է ժամանել ՌԴ առողջապահության նախարարության և Ռոսպոտրեբնադզորի մի խումբ բժիշկներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 32 հոգուց բաղկացած խումբը ներառում է համաճարակաբաններ, վիրուսաբաններ և այլ մասնագիտացված տարածքների բժիշկներ:

Ղազախստանի Արտաքին գործերի նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում նրանց ցուցաբերած աջակցության համար:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից