Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

 

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի:

Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2350 թեստավորում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից