Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր արտադրել, հիմա փորձում են գնել կորոնավիրուսի պատվաստանյութի խմբաքանակներ. Թորոսյան

 

Տարբեր երկրներ ի սկզբանե գնում են դեռ չարտադրված,  կամ արտադրված բայց չհաստատաված մեծ խմբաքանակներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի պատվաստանյութի մասին ու նշելով, որ մոտ 20 տարբերակ կա, որոնք կարող են դառնալ պատվաստանյութի վերջնական տարբերակ:

Առողջապահության նախարարի խոսքերով, մի քանի օր առաջ անգլիական պարբերականներից մեկը գրել էր, որ Մեծ Բրիտանիան գնել է մոտ 60 միլիոն դոզա ապագա պատվաստանյութ իր բնակչության համար՝ վճարելով մոտ 500 միլիոն ֆունտ, ինչը նշանակում է, որ այլ պետությունները դրան հասանելիություն չեն ունենա. «Հիմա մրցավազքի նման բան կա: Ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր արտադրել, հիմա փորձում են ձեռք բերել դեռ չարտադրված ու չհաստատված պատվաստանյութի խմբաքանակներ՝ նույնիսկ գումարը նախապես վճարելով»:

Թորոսյանը նշեց, որ Հայաստանը որոշել է առնվազն այդպիսի խոսակցություններ սկսել ինչպես ուղիղ արտադրողների, այնպես էլ հավաքական գնում անող կազմակերպությունների հետ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից