Բարի օր Քաղաքականություն 

Նարեկ Մալյանը միայնակ ակցիա կիրականացնի Խոր Վիրապից դեպի Երևան. ովքեր կարող են միանալ ավտոերթին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը.

«Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, թաքնվելով արտակարգ դրության հետևում, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը։

Իշխող քաղաքական ուժը, վերջին 4 ամիսների ընթացքում օգտվելով հանրային դիմադրության պարտադրված ապօրինի բացակայությունից, բացահայտ կերպով սպասարկում է հակապետական, ապազգային օրակարգ՝ պայքարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, վավերացնում է մանկահասակ երեխաների շրջանում այլասերություն տարածող տարատեսակ կոնվենցիաներ, ուսումնական ծրագրերից հետևողականորեն հեռացնում է հայագիտական առարկաները՝ փոխարենը ներմուծելով սեռական դաստիարակության ծրագրեր, անձնական պաշտպանության տակ է առնում տրանս պոռնիկներին, հովանավորում նրանց անխոչընդոտ գործունեությունը։

Ս.թ. հուլիսի 13-ին կառավարությունը պատրաստվում է հերթական անգամ ապօրինի երկարացնել արտակարգ դրությունը՝ սահմանափակելով հավաքների ազատությունը։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այդ կապակցությամբ իր մեքենայով կիրականացնի միայնակ ակցիա՝ Խոր Վիրապից դեպի Երևան, որը որևէ կերպ չի հակասում պարետատան որոշումներին և սահմանափակումներին։

Ակցիան կմեկնարկի հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին Խոր Վիրապ վանական համալիրից, որտեղ 14 տարի ճգնելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեության լույսը բերեց Հայոց աշխարհին։

Բոլոր այն մարդիկ, հասարակական և քաղաքական ուժերը, որոնք ևս մտահոգ են իշխանության ապօրինի գործելաոճով և երկրում ստեղծված իրավիճակով, կարող են միանալ ավտոերթին»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից