Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հնարավոր է լինեն դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորվել, որովհետև դու ակնհայտորեն վարակված ես. Թորոսյան

 

Եղել են օրեր, երբ մենք թեստավորման փայտիկների մեծ դեֆիցիտ ենք ունեցել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ այդ փայտիկները երկրներին վաճառում են քվոտայով, քանի որ մեծ սպառում կա. «Մենք այս հարցը լուծել ենք Չինաստանից 160 հազար փայտիկ ներկրելով, ինչը շատ դժվար էր, քանի որ մենք սպասում էինք ինքնաթիռի:

Լոգիստիկ հարցերն այնքան շատ են ու այնքան դժվար են լուծվում, որ թեստավորման արհեստական զսպում է տեղի ունենում: Չի եղել մի օր, որ մենք բուն թեստը չունենանք: Ի դեպ, բուն թեստն էլ վերջնական ձևավորված մեկ պրոդուկտ չէ, այն հավաքածու է՝ տարբեր նյութերով և այլն: Մենք թեստի դեֆիցիտ երբեք չենք ունեցել»:

Ինչ վերաբերում է դեպքերին, երբ բժիշկներն ասել են, թե թեստավորման անհրաժեշտություն չկա, քանի որ ակնհայտ է՝ կորոնավիրուս կա, Թորոսյանն ասաց, որ երկկողմանի թոքաբորբը կամ թոքաբորբն արդեն ինքնին թեստավորման հիմք են. «Հնարավոր է լինեն դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորվել, որովհետև դու ակնհայտորեն վարակված ես:

Նման մոտեցում եղել է այլ երկրներում ևս: Երբ ընտանիքի մի անդամը վարակված է եղել, մյուս անդամների մոտ նույն սիմպտոմներն են եղել, ընդունված է եղել չթեստավորել, քանի որ ընդունված է եղել՝ նույն հիվանդությունն է:

Եթե բուժումն անցնում է տանը, հոսպիտալիզացիայի կարիք չկա, իրոք անիմաստ է դառնում թեստավորումը: Այլ է խնդիրը, երբ պետք է հիվանդանոց պառկել: Այդ դեպքում նաև իրավական առումով հավաստիանալ, որ այդ հիվանդությունը կա, քանի որ պացիենտը պառկելու է մի տեղ, որտեղ արդեն կան դրական պացիենտներ»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից