Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Թորոսյանը՝ պաշտոնյաների՝ ռեստորաններ ու սրճարաններ գնալու մասին

 

Օրեր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց սրճարաններ ու ռեստորաններ չայցելել: Չնայած դրան, տարբեր պաշտոնյաներ պարբերաբար այցելում են նման վայրեր, ինչը վկայում են համացանցում հայտնվող լուսանկարները: Ինչպես կարող է բնակչությունը հետևել նախարարի հորդորին, եթե իշխանական պատգամավորներն օրինակ չեն ծառայում:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Թորոսյանն ասաց, որ մենք կարող ենք սահմանված կանոնների շրջանակներում վարվել այնպես, ինչպես ուզում ենք, բայց նաև պետք է գիտակցենք այդ վարքագծի ռիսկայնության աստիճանը. «Այո, կյանքը շարունակվում է, սակայն նույնիսկ սահմանված կանոններն իրենց մեջ ինչ-որ ռիսկ են պարունակում:

Նույնիսկ փողոցում քայլելն ու դիմացից եկող վարակակրի կողքով դանդաղ անցնելը, նրա արտաշնչելն ու քո ներշնչելը ռիսկ է պարունակում, սակայն դա ցածր է: Մենք ռիսկը կարող ենք ցածրացնել դիմակ կրելով, իրարից հեռու կանգնելով և այլն»:

Թորոսյանի խոսքերով, հանրային սնունդն իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում, քան՝ այլ տեսակները, քանի որ սնվելիս առանց դիմակ ես լինում, գործողություններ են կատարվում, որոնք կարող են մեծ քանակի վիրուսային մասնիկներ արտաբերել շրջակա միջավայր, դառնալ պատճառ տարբեր մարդկանց վարակման համար. «Դրա համար ես նաև նշել էի դա: Բայց մարդիկ իրենք են որոշում իրենց քայլերը:

Ես իմ պարտքն  եմ համարել նշել ռիսկայնության աստիճանը: Օրինակ երգեցողությունն ամենամեծ ռիսկայնության տեսակներից մեկն է, քանի որ մեծ քանակի վիրուսային մասնիկներն են արտաշնչվում շրջակա միջավայր ու կարող են վարակել մարդկանց: Դրան է վերաբերում նաև համատեղ սնունդ ընդունելը՝ անկախ վայրից»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից