Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Փոքր գումար չէ. Արսեն Թորոսյանն ասաց, թե քանի դրամ է ծախսվում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտին բուժելու համար

 

Այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես են ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարները, հայտարարեց, որ դրանք ծախսվել են բուժական և այլ միջոցառումների համար՝ սարքավորումներ ձեռք բերել, բժշկական ծառայությունների համար վճարել, բուժանձնակազմին վարձատրել, կարանտինային վայրերում մարդկանց խնամքն ապահովել. «Իսկ հաշվետվությունը չի կարող լինել վերջնական, քանի որ ծախսերը դեռ չեն վարատվել:

Ի դեպ, այդ ծախսերն աճում են վարակակիրների թվի աճին և հոսպիտալացման ծավալների մեծացմանը զուգահեռ: Կարծում եմ, որ կգա մի օր, երբ ամբողջական հաշվետվություն կներկայացվի, չնայած դա կարելի է անել նաև պարբերական:

Ես հանձնարարական կտամ, որ առնվազն մեր մասով ներկայացվի: Ինչու եմ ասում մեր մասով, քանի որ ամբողջ պետական ապարատն է ծախսեր կատարում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե քանի դրամ է ծախսվում մեկ վարակակրի բուժման համար, Թորոսյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չկա, քանի որ հիվանդները բուժվում են տարբեր ԲԿ-ներում, տարբեր անձնակազմով ու տարբեր հագեցվածությամբ. «Այդ հաստատությունները ֆինանսավորվում են հիմնականում պահպանման ծախսերով: Կախված հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունից մոտավոր կարելի է ասել, թե տվյալ ԲԿ-ում մեկ պացիենտի միջին ծախսն ինչքան է:

Սակայն կան նաև հաստատված գներ, որոնցով մենք վճարում ենք այն ԲԿ-ներին, որոնք ամբողջությամբ չէ, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ,  այլ ունեն նման բաժանմունքներ:

Եթե չեմ սխալվում, մեկ ռեանիմացիոն պացիենտի համար՝ միջին հոսպիատալացման տևողությամբ, մոտավորապես մեկ միլիոն դրամ գումար էր ստացվում: Բայց այդ թվերը հիմա անգիր չեմ հիշում, դրանք գաղտնիք չեն, դրանք իմ ասած հանձնարարականի շրջանակներում կհրապարակենք»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից