Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսային վերջին թվերը՝ Շիրակի մարզից

Շիրակի մարզում հուլիսի 7-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի, նրանցից 263-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Հուլիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչներ են։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5 203 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3 849 նմուշառման հետազոտություն, հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից