Իրավական 

Ռուզաննա Խ.-ն 15 տարի անց ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 6-ին բաժին է ներկայացել 60-ամյա Ռուզաննա Խ.-ն, որը 2005 թ. դեկտեմբերի 19-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ռուզաննա Խ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից