Քաղաքականություն 

Մոտ է հատուցման պահը, և այն վրա է հասնելու շատ հանկարծակի. Խաչիկ  Ասրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

 

Համաժողովրդական ընդվզման ալիքի վրա Հայաստանում իշխանության եկած Փաշինյան Նիկոլն ամենաշատը վախենում է համաժողովրդական ընդվզման նոր ալիքից, որը քշելու և պատմության աղբանոցն է շպրտելու նիկոլյան ձախորդ ու անփառունակ իշխանությունը:

Վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Փաշինյան Նիկոլը երեկ, վախվորած և կմկմալով, հայտարարեց, որ ևս մեկ ամսով երկարաձգելու է արտակարգ դրության ռեժիմը, որը հրահանգ է իրեն հնազանդ ծառայող 88 պատգամավոր ռոբոտներին. կոճակները միասնաբար սեղմե՛լ:

Ինչպես բազմիցս նշել ենք՝ Փաշինյան Նիկոլի միակ հույսը մնացել է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, որը նրան հնարավորություն է տալիս սահմանափակելու Հայաստանում ազատ հավաքներ անելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, իսկ դիմակ կրելու պարտադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց բերանը փակելու և նրանց արտահայտվելու իրավունքից զրկելու միջոց:

Փաշինյան Նիկոլին չօգնեց անգամ արտակարգ դրության ռեժիմից հրաժարվելու և զուգահեռ հանրահավաք անելու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության  կոչ-հորդորը, որն ի ցույց կդներ, թե ում է իրապես վստահում հայ հասարակությունը՝ ապազգային, օտարահպատակ և կամակատար իշխանությա՞նը, որի գոյության ամեն մի օրը վտանգում է Հայի ազգային ինքնությունն ու Հայաստանը տանում կործանարար ճանապարհով, թե՞ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցությանը, որը նպատակ է դրել կառուցելու սոցիալական և ռազմական հզոր Հայաստան` հիմնված հայ ժողովրդի ազգային արժեքների վրա:

Փաշինյան Նիկոլը հասկացավ, որ ինքն այլևս կորցրել է հայ ժողովրդի և հրապարակի աջակցությունը և թաքնվեց «Գելափի»՝ պատվիրված ու կեղծ սոցհարցումների հետևում:

Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը կտրվում է ժողովրդից, այնքան մեծանում են այդ կեղծ հարցումներով իշխանությանը տրվող աջակցության տոկոսները:

Ողբամ այն իշխանությանը, որն այլ հենարան չունի, քան փողով փչված տոկոսները:

Փաշինյա՛ն Նիկոլ, քո պաշտոնավարման ամեն մի օրն աղետ է Հայոց ազգային պետական օրգանիզմի համար. հայ ժողովուրդն այլևս ի զորու չէ հանդուրժելու քո խեղկատակ իշխանության գոյությունը:

Դու արդեն անցել ես բոլոր սահմանները և սկսել ես ծաղրել Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց արժանապատիվ կյանքն ու հզոր Հայաստանի քաղաքացու երազանքը վերափոխելով ամեն օր տուգանված լինելու և կիսաքաղց գոյության սպառնալիքով:

Մոտ է հատուցման պահը, և այն վրա է հասնելու շատ հանկարծակի:

Համաժողովրդական շարժումը հնարավոր չէ կասեցնել ոչ մի արտակարգ դրության երկարաձգմամբ:

«Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ  Ասրյան

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից