Կորոնավիրուս Հասարակություն 

Ուհանի լաբորատորիայի տնօրենը մեկնաբանել է վիրուսի հնարավոր արտահոսքի մասին տեղեկությունը

 

Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայի տնօրենը մեկնաբանել է վիրուսի հնարավոր արտահոսքի մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Բժիշկ Յուան Ժիմինն ասել է, որ առանց իր թույլտվության, «նույնիսկ ճանճը չի կարող թռչել լաբորատորիայի շենքում», քանի որ հաստատությանը տրամադրել է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները․ «Երբ որոշ մարդիկ ենթադրում էին, թե մենք փորձեր ենք անում կենդանիների վրա դրանք վաճառելու համար, կամ որ նրանք կարող են փախչել լաբորատորիայից, իրականում գաղափար չեն ունեցել մեր լաբորատորիայի նախագծման և գործունեության մասին»,-նշել է նա:

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Ուհան քաղաքի կենսապահովության ազգային լաբորատորիան, որը հայտնի է նաև որպես P4 լաբորատորիա, պահպանում է տարբեր վիրուսների ավելի քան 1,5 հազար շտամ, գրում է Daily Mail-ը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից