Հասարակություն 

Ինչպիսին կլինի 25 տարի հեռավար աշխատող մարդը /Լուսանկար/

 

«DirectlyApply» աշխատանքի որոնման պլատֆորմի մասնագետները ցույց են տվել, թե ինչպիսին կլինի այն անձը, ով 25 տարի աշխատել է տնից: Համապատասխան լուսանկարները հայտնվել են «DirectlyApply» կայքում, փոխանցում է Լենտան։

Նշվում է, որ կնոջ մոդելը, որը ստեղծվել է մասնագետների կողմից անվանվել է Սյուզեն: Նրա օրինակով, գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է փոխվում այն անձի արտաքին տեսքը, ով դադարում է պարբերաբար աշխատանքի գնալ:

Այսպիսով, օրինակ՝ նստակյաց կենսակերպի պատճառով Սյուզենն ունի ավելորդ քաշ, այտուցված ոտքեր և երկրորդ կզակ: Բացի այդ, նա շատ բան է տպում համակարգչով և նրա հոդերը վնասվում են: Փորձագետները հավելել են, որ հեռավար աշխատողներն ավելի շատ կնճիռներ ունեն, քան նրանք, ովքեր այցելում են աշխատանքի վայր:

Մասնագետների կարծիքով՝ հեռավար աշխատանքը հանգեցնում է նաև շատակերության, ինչի արդյունքում մոդելը ստեղծվել է փքված որովայնով: Բացի այդ, մշտապես գտնվելով համակարգչի առջև և զբոսանքների բացակայության պատճառով Սյուզենն ունի գունատ մաշկ և կարմրած աչքեր, ինչպես նաև դրանց տակ կապտուկներ:

Փորձագետները նաև շեշտել են, որ հեռավար աշխատանքի ընթացքում մարդն ավելի քիչ է շփվում ուրիշների հետ և դա կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից