Կորոնավիրուս Հասարակություն 

Ավստրալիան կմեկուսացնի 6 միլիոն մարդու՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով

 

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իշխանությունները Մելբուրն քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով 6,6 միլիոն մարդու կմեկուսացնեն: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Նահանգի ղեկավար Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ նահանգի սահմանը հարևան Նոր Հարավային Ուելսի հետ կփակվի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ: Սահմանը կհսկեն ոստիկաններն ու զինվորականները:

Հաղորդվում է, որ իշխանությունների այս որոշումից առաջ հայտնի է դարձել, որ հյուրանոցում մեկուսացված կորոնավիրուսով վարակված աշխատակիցները խախտել են կարանտինային միջոցառումները, այդ թվում՝ մեկուսացման մեջ չգտնվող մարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից