Հասարակություն 

Խորհուրդներ՝ բուբոնիկ ժանտախտով վարակվելուց խուսափելու համար

 

Պեկինի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդներ է հրապարակել բուբոնիկ ժանտախտով վարակվելուց խուսափելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ Չինաստանի հյուսիսում բուբոնիկ ժանտախտ է հայտնաբերվել հովվի մոտ։

«Քաղաքի բնակիչներին հիշեցնում ենք, որ արոտավայրեր այցելելու դեպքում անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, կարիք չկա վայրի կենդանիներին մոտենալ կամ նրանց միսն ուտել, և խորհուրդ չի տրվում նաև գիշերել այնտեղ»,-նշել է կենտրոնի ղեկավարի տեղակալ Պան Սինհոն:

Մոնղոլիայի հետ սահմանին գտնվող չինական ինքնավար շրջանում հաստատվել է վարակման մեկ դեպք: Համաճարակաբանական վտանգի պատճառով Բայան-Նուր քաղաքը փակ է:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից