Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանն ունի մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են աղքատության նվազեցմանը. Պեսկով

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առավելությունն աղքատության դեմ պայքարն է, հայտարարել է պետության ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ունի մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են աղքատության նվազեցմանը, բայց այդ աշխատանքը, ըստ նրա, «երբեմն, ցավոք,» խախտվում է գլոբալ ճգնաժամերի պատճառով: Դրանց թվում, նախագահի խոսնակը նշել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքները:

«Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է ձեռքերը «ծալած» նստել»,-նշել է Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել է. «Մի մոռացեք, որ 20 տարի առաջ մենք ապրում էինք մի պետությունում, որը փլուզման եզրին էր, որը ներսից և դրսից սպառնալիքների պայմաններում էր ապրում»,-ասել է նա՝ խոստանալով, որ «Ռուսաստանում դեռ շատ աշխատանք կա կա անելու»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից