Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Թորոսյանը չի տարբերո՞ւմ, թե վարտիքն ինչ է ծածկում, դիմակն ինչ է ծածկում. Գևորգ Պետրոսյան

 

Առողջապահության նախարարից այսքան ժամանակ որևէ մեկը լավ բան չի տեսել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որ պետք չէ դիմակն իջեցնել ծնոտին կամ բացել քիթը, ինչպես պետք չէ մերկ ման գալ դրսում:

«Կոշիկը հավասարեցնում է դիմակին: Դե թող վարտիքն ու դիմակն էլ հավասարեցնի: Այսինքն, ինքը չի տարբերո՞ւմ, թե վարտիքն ինչ է ծածկում, դիմակն ինչ է ծածկում: Դա ի՞նչ ասելու բան է»,-ասել է նա:

Պատգամավորի համար ամենազավեշտալին այն է, որ տեղի ունեցողին չի արձագանքում ՀՀ նախագահը, ով Սահմանադրության համաձայն, կոչված է հսկողություն իրականացնել:

Պետրոսյանը նշեց, որ այսօր Հայաստանի նախագահը, վարչապետը, Առողջապահության նախարարը, պարետը մի անձ է՝ Նիկոլ Փաշինյանը, ով բոլորի ֆունկցիաները վերցրել է իր վրա. «Դրա համար երկրում ամեն ինչ խառնվել է իրար»:

Պատգամավորը Փաշինյանին հորդորեց Սահմանադրություն կարդալ, իմանալ սեփական պարտականություններն ու իրավունքները. «Նա բոլորի ֆունկցիան վերցրել է իր վրա, սակայն չի վերցրել հենց իր ֆունկցիաները»:

 

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից