Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը թքում է Թորոսյան Արսեն կոչեցյալի վրա, ամեն օր խայտառակ է անում նրան. Պետրոսյան

 

Այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննադատեց իմքայլականների նախաձեռնությունը, որի համաձայն դիմակ չկրելու համար այսուհետ տուգանքը լինելու է 20 հազար դրամ՝ դրսի համար, 50 հազար դրամ՝ շինության ներսում չկրելու համար:

«Իբր 10 հազար դրամը քիչ էր, հորով-մորով արեցին, հիմա էլ 20 հազար դրամ են տուգանում: Այսպիսի ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ որևէ իշխանություն թույլ չի տվել»,-նշեց նա:

Պատգամավորը նաև խոսեց Փաշինյանի կադրային քաղաքականության մասին՝ հայտարարելով, որ վերջինիս համար կարևորն այս կամ այն պաշտոնյայի «քայլած» լինելն է. «Պոլի փետ լինի, բայց քայլած տղա լինի, իբր մենք էլ սողացել ենք»:

«Թորոսյան Արսեն կոչեցյալը, Առողջապահության նախարարը, որի վրա Նիկոլ Փաշինյանը թքում է, ամեն օր խայտառակ է անում, որովհետև ինքն է անում վերջինիս գործը»,-հայտարարեց Պետրոսյանը:

Պետրոսյանը ժողովրդին հորդորեց ուշքի գալ. «Հասկացեք, որ այսօր խախտված է ճիշտ կառավարվելու ձեր սահմանադրական իրավունքը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից