Հասարակություն 

Միշտ հիացել եմ․ Ժան-Կլոդ Վան Դամը՝ Հաբիբ Նուրմագոմեդովի հոր մահվան մասին

 

Հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամն արձագանքել է ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հոր՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի մահվանը: Համապատասխան գրառումը դերասանն արել է Ինսթագրամի իր էջում։

«Եղբայր, ինձ բախտ չվիճակվեց հանդիպել քեզ հետ, բայց միշտ հիացել եմ քո կյանքի ուղով: Ես կաղոթեմ քեզ համար: Իմ անկեղծ ցավակցությունները Հաբիբ Նուրմագոմեդովին և ողջ ընտանիքին»,-գրել է Վան Դամը:

Հիշեցնենք, որ 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովը մահացել է հուլիսի 3-ին: Նա հոսպիտալացվել էր ապրիլին, այնուհետև նրա մոտ կորոնավիրուսով էր ախտորոշվել: Մահվան պատճառը եղել է հիվանդությունից հետո առաջացած բարդությունները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից