Հասարակություն Տեսանյութեր 

Չինաստանում հորդառատ անձրևների արդյունքում մարդիկ են մահացել /Տեսանյութ/

 

Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղ է սկսվել: Այս մասին հայտնում է «ТВ Центр»-ը:

Ըստ նախնական տվյալների՝ Չինաստանի տարբեր շրջաններում 121 մարդ է մահացել կամ անհայտ կորել: Ուհան ու Հուբեյ նահանգի այլ քաղաքների լուրջ վնաս է հասցվել։ Ճանապարհահատվածներն անցել են ջրի տակ, տներն ու շինությունները փլուզվել:

Անհուի նահանգում, վատ եղանակի պատճառով, տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, վնասվել են ավելի քան 600 բնակելի շենքեր: Աղետի պատճառով հասցված վնասը գնահատվում է 72,5 միլիոն դոլար:

Իսկ Ճապոնիայում ավելի քան 50 մարդ արդեն դարձել է կլիմայական աղետի զոհ․ հորդառատ անձրևները սկսվել են երկրի հարավ-արևմուտքում։ Հարյուր հազարավոր մարդիկ տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ, որոնք նույնպես ժամանակ առ ժամանակ անցնում են ջրի տակ:

Քանդված ճանապարհների պատճառով փրկարարները հաճախ ստիպված են լինում տուժածներին օգնության հասնել միայն օդային ճանապարհով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից