Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Խելացի դիմակ, որը խոսքը վերածում է տեքստի և թարգմանում 9 լեզուներով /Տեսանյութ/

 

Ճապոնական «Donut Robotics» ընկերությունը ստեղծել է դիմակ, որը կարող է թարգմանել խոսքը, գրում է Dazed-ը:

Խելացի դիմակը Bluetooth-ի միջոցով խոսքը վերածում է տեքստային հաղորդագրության և կարող է դրանք թարգմանել 9 լեզուներով։ Բացի այդ, դիմակը կարող է զանգեր կատարել, արձանագրել մեկ րոպե տևողությամբ խոսակցությունները: Ենթադրվում է, որ խելացի դիմակները վաճառքի կհանվեն սեպտեմբերին:

«Երկար տարիներ մենք ժամանակ ենք ծախսել ռոբոտների ստեղծման վրա, և այժմ մենք որոշել ենք օգտագործել մեր տեխնոլոգիաները, որոնք օգտակար կլինեն հետկորոնավիրուսային շրջանում»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Թայսուկե Օնոն:

«Donut Robotics» կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, գիտնականները նախատեսում են կատարելագործել դիմակը և դրանում ավելացնել AR և VR ֆունկցիաները։

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից