Հասարակություն 

Հայաստանում 2019 և 2020 թթ. մարտ, ապրիլ, մայիս ամիսներին բոլոր պատճառներից մահվան դեպքերը չեն ավելացել. Պատգամավոր

Հունիս ամսին Առողջապահության նախարարությանը հարցում էի իրականացրել, որպեսզի տրամադրեն վիճակագրական տվյալներ նախորդ և այս տարվա մարտ, ապրիլ, մայիս (հունիսի սկզբին բնական է համապարփակ տվյալներ չեն ունեցել) ամիսներին մահացության ցուցանիշների վերաբերյալ, մասնավորապես, թե որքա՞ն մարդ է մահացել թագավարակից այս տարի նշված ամսիներին, քանի՞ մարդ է մահացել այլ հիվանդություններից վերոնշյալ ամիսներին, օրինակ գրիպից կամ թոքաբորբից, ինչպես նաև տրամադրել տեղեկություններ, թե կա՞ արդյոք գիտական հիմնավորում՝ որքան է բժշկական և ոչ բժշկական (ցանկացած այլ նյութից պատրաստված, ինքնաշեն) դիմակի կանխարգելիչ ազդեցությունը թագավարակի հանդեպ։

Փաստորեն Հայաստանում 2019 և 2020 թթ. մարտ, ապրիլ, մայիս ամիսներին բոլոր պատճառներից,
այդ թվում՝ ԳՐԻՊԻՑ և ԹՈՔԱԲՈՐԲԻՑ գրանցված մահվան դեպքերը չեն ավելացել, ավելին, նկատվում է մահվան ցուցանիշների նվազման միտում։

Եվ այսպես, ԲՈԼՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ գրանցված մահվան դեպքերի թիվը 2019-ի մարտին եղել է 2535, ապրիլին՝ 2203, մայիսին՝ 2285, իսկ 2020-ի մարտին՝ 2288, ապրիլին՝ 2156, իսկ մայիսին՝ 2102:

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից