Միջազգային Քաղաքականություն 

Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. ՀՀ-ում Իրանի դեսպան

 

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանի և Իրանի հարաբերություններին, տնտեսական համագործակցության զարգացմանը, ռազմավարական հարաբերություններին, հայ համայնքին և այլ թեմաների:

Դեսպանը նշել է, որ Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, և այլ տեղերում հնչող կարծիքները պաշտոնական տեսակետներ չեն, հավելելով որ դիրքորոշման հետ կապված ցանկացած փոփոխություն մամուլի խոսնակի միջոցով կնշվեր: Իսրայելում ՀՀ դեսպանության բացման մասին խոսելիս դեսպանը հայտնել է՝ Թեհրանը հարգում է հարևանների որոշումները: Նրա խոսքով՝ Իսրայելը միշտ փորձել է Իրանի լավագույն հարևանների հետ հարաբերությունները փչացնել։

«Մեր մտահոգությունները միշտ հայտնում ենք պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների ընթացքում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է․ մենք լավ հարաբերություններ ունենք հարևանների հետ և չենք ցանկանում դրանք փչացնել»,-ասել է Զոհուրին։

«Իրանի կարևորագույն սկզբունքներից մեկը հարևաններին ուշադրություն դարձնելն է, այդ թվում՝ Հայաստանին: Կարծում եմ՝ կորոնավիրուսի արյոյւնքում երկու երկրների միջև համագործակցության հիանալի մեթոդ ձևավորվեց: Երկրների պաշտոնյաները միշտ կապի մեջ են եղել իրար հետ: Մեր նախագահը և վարչապետ Փաշինյանն ազդարարել էին, որ աշխատանքները չդադարեցվեն և տնտեսական գործակցությունն ու բեռնափոխադրումը բնականոն հունով ընթանան»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով տնտեսական և էներգետիկ անվտանգության ոլորտում երկու երկների միջև համագործակցությանը, դեսպանն նշել է. «Վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը հիանալի էր, ինչից հետո փոխադարձաբար ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ այցելեց Իրանի նախագահը:

Երկու երկների ղեկավարների միջև արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել…:

Իրանը բազմաթիվ ապրանքներ է արտահանում, ու ակնհայտ է, որ ՀՀ-ն մեր ստրատեգիական ուղղություններից մեկն է, որի հետ մեր հարաբերությունները պետք է ցանկալի մակարդակի հասցնել:

Փաշինյանի ու Ռոհանիի միջև երկխոսության հարցերը եղել են գազը, էլեկտրաէներգիան, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և այլն: Մենք պետք է արագացնենք այդ նախագծերի իրականացումը»:

regionmonitor

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից