Իրավական Տեսանյութեր 

Գողացել էր հարևանուհու բանկային քարտն ու 300 հազար դրամ կանխիկացրել

Հուլիսի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 28-ամյա մի աղջիկ թոշակառու հարևանուհու տնից գողություն է արել։

Նախնական տվյալներով՝ դարակից հափշտակել է բանկային քարտը, որի հետեղել է նաև գաղտնաբառը, ապա վարչական շրջանի մի բանկոմատից , քննությանը հայտնի տվյալներով՝ 300 հազար դրամ կանխիկացրել։

Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում  կասկածվողը նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տարեց կնոջ բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից