Իրավական 

«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորը կալանավորվել է

 

«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, որով նաև մեղադրվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Վանիկ Ասատրյանը 2017 թվականին ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից