Հասարակություն 

Ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 7-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի պոլիկլինիկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի թիվ 54 հասցեում գտնվող պոլիկլինիկայի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից