Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Երևանում. Փարաքարի «գայի պոստի» մոտ բախվել են Mercedes-ը, 2 Opel-ներն ու ГАЗ 21-ը.կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Փարաքարի «գայի պոստի» դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, 2 Opel և ГАЗ 21 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից