Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանի լրատվամիջոցների հակաիրանական քայլերն արժանացել են քննադատության

Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետն ասել է.«Օտարներից կախված լրատվամիջոցները, այդ թվում թուրքամետ ու արևմտամետ կոչվող հոսանքները անհիմն պատրվակներով շարունակում են իրենց հակաիրանական քարոզչությունները»: Այս մասին գրում է parstoday.com-ը։

Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների թուրքերեն ռադիոժամի հաղորդման համաձայն՝ Բորհան Հեշմաթին ադրբեջանական լրատվամիջոցների հակաիրանական քայլերի մասին ասել է.«Ցավոք Ադրբեջանի հանրապետությունում  իշխող   և ընդդիմադիր կուսակցություններին կապված որոշ լրատվական հոսանքներ իրենց օրակարգում են ներառել հակաիրանական գործունեությունը և այդ գործընթացի շարունակումը կվնասի երկու երկրի հարաբերությունների աճող գործընթացին»:

Քաղաքական հարցերի փորձագետը նշել է.«Վերջին շրջանում երբ ընդլայնվել են Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները, ակնկալիքները ևս ավելացել են,սակայն Ադրբեջանում շարունակվում են հակաիրանական քարոզչությունները: Բաքուն պետք է դիմակայի այդ կործանարար տեղաշարժերին»:

Նշելով, որ հակաիրանական քարոզչությունները չեն կարող ազդել Ադրբեջանի հանրապետության ժողովրդի վրա, Բորհան Հեշմաթին հավելել է.«Խորհրդային միության  տարիներին,որն ուներ ուժեղ լրատվամիջոցներ, Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի հանձնվել հակաիրանական ու հակաիսլամական քարոզչություններին, այլ ընդհակառակը մշտապես բարեկամական մոտեցում  է դրսևորել Իրանի նկատմամբ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից