Միջազգային Սպորտ 

Գրանցվել է սպորտի պատմության ամենաթանկ` 503 մլն. դոլար կազմող պայմանագիրը

analitik.am

ԱՄՆ-ի Կանզաս Սիթի ֆուտբոլային թիմի խաղացողը կնքել է աշխարհի սպորտի պատմության մեջ ամենաթանկ պայմանագիրը:

Ֆուտբոլի ազգային լիգայի կայքի հաղորդմամբ, Կանզաս Սիթի թիմի հարձակվող Փաթրիկ Մահումսը իր համաձայնել է ակումբի հետ 10 տարով 503 մլն. դոլար արժողությամբ պայմանագիր կնքել: Այս կայքը հայտարարել է, որ այս գումարը նոր ռեկորդ է աշխարհի սպորտում մարզիկների տեղափոխումների պատմության մեջ:

Նախկին ռեկորդը պատկանում էր բեյսբոլի խաղացող «Մայք Թրոթին», որ 2019թ. կնքել «Լոս Անջելես Ինջելզի» հետ կնքել էր 430 մլն. դոլար արժողությամբ 12-ամյա պայմանագիր:

24-ամյա Մահումսի նոր պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2022 թվականին: Ներկայիս պայմանագրի համաձայն նա ապագա երկու սեզոնների ընթացքում 27.6 մլն. դոլար եկամուտ կունենա:

Անցյալ սեզոնի սուպերգավաթի խաղերում հաղթելով «Սան Ֆրանցիսկո Ֆորթինայներսին» Կանզաս Սիթին դարձավ NLF-ի չեմպիոն: Այդ խաղի ընթացքում Մահումսը ստացավ խաղադաշտի ամենաթանկարժեք խաղացող տիտղոսը:

Նույն շարքից